Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած երկու պայթյունների զոհերի եւ տուժածների շրջանում, նախնական տեղեկություններով, հայեր չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիբանանի հայկական «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Բեյրութի ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով 37 մարդ է զոհվել, եւս 181-ը վիրավոր է:

Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամը հայտարարել է, որ պայթյունների առիթով նոյեմբերի 15-ին երկրում սուգ է հայտարարված: