Քննիչները, որոնք զբաղվում են Եգիպտոսում ռուսական Airbus A321 օդանավի աղետի հետաքննությամբ, պարզել են, որ օդանավում թայմեր է եղել: Այս մասին հաղորդում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետաքննությանը ծանոթ իր աղբյուրը:
Ըստ հեռուստաալիքի, թայմերը տեղադրված է եղել երկու ժամով. դեռեւս անհայտ է, թե ինչպես է ստացվել տեղեկատվությունը՝ օդանավի բեկորների ուսումնասիրությա՞ն ընթացքում, թե՞ ահաբեկիչների խոսակցությունները գաղտնալսելու, հաղորդում է Lenta-ն:
Մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ վարկածներից մեկով, ռումբը տեղադրվել է օդանավի ջերմային համակարգի մոտ կամ շարժիչի միացման վայրում: Այս տեսությունը, ըստ աղբյուրի, բացատրում է օդանավի վթարի վայրում ապացույցների բացակայությունը:





























