Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանում ահաբեկչության հետեւանքով մահացել է 43, վիրավորվել 240 մարդ: Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալները փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:

Ավելի վաղ նշվել էր 41 զոհի եւ 200 վիրավորների մասին:

Հիշեցնենք, որ երկու ահաբեկիչներ 7 րոպեի տարբերությամբ պայթեցրել են իրենց Բեյրութի Բուրջ ալ Բարաժնե թաղամասի բանուկ փողոցներից մեկում: Այս թաղամասում հիմնականում շիաներ են բնակվում: Երկրորդ պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ մարդիկ փորձել են օգնել առաջին տուժածներին:

Բեյրութի ահաբեկչությունը դատապարտել են երկրի ղեկավարությունն ու խոշոր քաղաքական ուժերը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:

Այսօր Լիբանանում սուգ է հայտարարված: