ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը պաշտոնից ազատել է իր գլխավոր զինվորական խորհրդական, գեներալ-լեյտենանտ Ռոն Լյուիսին՝ «անվայել վարքի համար»: Այս մասին նոյեմբերի 12-ին հայտարարել է ինքը՝ Քարթերը, փոխանցում է Reuters-ը:

Նա կոնկրետ ոչինչ չի ասել, միայն նշել է, որ առաջին անգամ Լյուիսի հասցեին մեղադրանքները լասել է նոյեմբերի 10-ի երեկոյան, իսկ նոյեմբերի 12-ին արդեն նրա հետ հանդիպել է: Միաժամանակ Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ ենթականերից առավելագույն պարկեշտ վարք է ակնկալում, հատկապես նրանցից, որոնք ծառայում են բարձր պաշտոններում, հաղորդում է Lenta-ն:

50-ամյա Լյուիսի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել, որը գլխավորում է Պենտագոնի գլխավոր տեսուչը: