ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մեծագույն համաշխարհային սպառնալիք է անվանել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Վաշինգթոնում խաղաղության ինստիտուտում ունեցած ելույթում:

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, ԻՊ-ը «մեծագույն ծայրահեղական սպառնալիքն է աշխարհում ներկա սերնդի համար եւ չարի մարմնացում»: Իր ելույթում Քերրին մեծ ուշադրություն է դարձրել Սիրիայի հարցում ԱՄՆ ռազմավարության վրա՝ հիշեցնելով նաեւ Իրանի եւ Ուկրաինայի մասին:

Անմիջապես ելույթից հետո նա մեկնել է Վիեննա՝ մասնակցելու Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլին: