Բրուքլինի դատարանն արդարացրել է 80-ամյա Վինսենթ Ասարոյին, որը համարվում էր «դարի կողոպուտի» հանցակից, գրում է The Telegraph-ը:

Ասարոյին մեղավոր էին ճանաչել 1969-ին «ռեկետի», շանտաժի եւ շան շղթայով մարդ սպանելու մեջ:

«Ես շոկի մեջ եմ եւ մինչ այժմ ցնցված եմ: Ես շատ եմ ուզում տուն վերադառնալ»,-ասել է կասկածյալը դատավճռի հրապարակումից հետո: Նշվում է, որ նա գրկել է իր փաստաբաններին եւ շնորհակալություն հայտնել դատավորին, հաղորդում է Lenta.-ն:

Ասարոյին կալանավորել են 2014-ի հունվարին՝ Բոնանո մաֆիոզ կլանի օգտին հանցագործություններ կատարելու կասկածանքով: Նրա հետ կալանավորվել է եւս 4 մարդ:

Նա մեղադրվել է նաեւ 1978-ին Նյու Յորքում Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում Lufthansa ավիաընկերության բեռնատար տերմինալի կողոպուտին մասնակցելու մեջ, որը լրատվամիջոցները հմարել էին «դարի կողոպուտ»: Գանգսթերները գողացել էին 5 մլն դոլար կանխիկ: Բացի այդ, նրանք մեկ մլն դոլարի զարդեր են գողացել: Ժամանակակից փողով դա կկազմեր 20 մլն դոլար:

ՀԴԲ-ում նշել են, որ Ասարոն այդ հանցագործության վերջին հանցակիցն է, մնացածին կամ սպանել են փողերը բաժանելու կռիվներում, կամ դատապարտվել են: Մասնավորապես, կողոպուտի կազմակերպիչ Ջեյմս Բերքը մահացել է 1996-ին՝ մեկ այլ հանցագործության համար պատիժ կրելու ընթացքում:

Ոստիկանությունն այդպես էլ չի կարողացել գտնել փողերն ու զարդերը: