Լոռու մարզում այսօր՝ նոյեմբերի 13-ին, ժամը 09:00-ի դրությամբ քամին մեղմացել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

«Երեկ մինչեւ ուշ երեկո ուժեղ քամի էր, հիմա համեմատաբար մեղմացել է: Մարզպետարանում այս պահին խորհրդակցություն է ընթանում՝ քամու հասցրած վնասների չափերն են հաշվում ու քննարկում»,- ասաց Արթուր Նալբանդյանը՝ նշելով, որ այս պահին ոչինչ չի կարող ասել հասցված վնասի մասին:

Մարզպետը հայտնեց նաեւ, որ դեռեւս համայնքներն կան, որոնք հոսանքազրկված են:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ի լույս 12-ի սկսած քամին մեծ վնասներ է հասցրել Լոռու, Արագածոտնի մարզերում, նաեւ մայրաքաղաք Երեւանում: Փոթորիկի հետեւանքով արմատախիլ են եղել ծառեր, պոկվել են շենքերի տանիքներ: