Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է նոր տվյալներ նախօրեին ուժեղ քամու հասցրած վնասների մասին:

Ըստ ՏԿԱԻՆ մամուլի ծառայության այսօր՝ նոյեմբերի 13-ին, ժամը 08.00-ի դրությամբ հոսանքազրկված են Լոռու մարզի 37 գյուղ, Տավուշի մարզ՝ 3 գյուղ, Գեղարքունիքի մարզ՝ 4 գյուղ:

Համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ:

Երեւանում քամու հետեւանքով վնասվել են` Մոսկովյան, Հալաբյան, Վարդանանց, Սպանդարյան փողոցներում շրջվել են 8 էլ. սյուներ: Երեւանում վնասվել է նախնական տվյալներով 1 շինության տանիք եւ շրջվել է 6 ծառ:

Քաղաքապետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով:

Վանաձոր քաղաքում վնասվել են թիվ 27 դպրոցի, Առափնյա փողոցի թիվ 20, Զորյան փողոցի թիվ 34, Մարգարյան փողոցի թիվ 4 /7ա տների, Տ.Մեծ փողոցի թիվ 34 եւ թիվ 54, Գր.Լուսավորիչ փողոցի թիվ 6/6, Բաթումի փողոցի թիվ 28, Մոսկովյան փողոցի թիվ 5, Բաղրամյան փողոցում, էլեկտրոքարշային ենթակայանի շենքերի եւ սպորտդպրոցի տանիքները, Թատերական, Ստ. Պետերբուրգի, Նաիրիի, Տ.Մեծի, Դեմիրճյան, Գր.Լուսավորիչ, Մ.Հերացի փողոցներում, թիվ 22 դպրոցի, Ազնավուրի մշակույթի պալատի եւ ավտոկայանի մոտ 19 ծառ,

Ալավերդի քաղաքում վնասվել են 110 շենքերի տանիքներ, Չկալով գյուղում` 70, Ձորագետ գյուղում` 5, Մարց գյուղում` 70 տների, Թումանյանի տուն-թանգարանի եւ Սանահին կայարանի տանիքները:

Ալավերդին սնուցող բարձրավոլտ լարերի հենասյուները:

Շահալի-Թումանյան երկաթգծի 2632-րդ կմ-ում ծառեր են ընկել:

ժամը 16.50-ից երթեւեկությունը դադարեցված է:

Քաղաքապետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով:

Ստեփանավան քաղաքում վնասվել է 4-րդ միկրոշրջան 1/3 տան տանիքը (մոտ. 240 ք.մ), Արդկապ գործարանի տանիքը (մոտ 2000 քմ), շրջվել 8 ծառ, 7 էլ սյուն, թիվ 3 գերեզմանատանը վնասվել է 15 գերեզմանաքար:

Քաղաքապետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով:

Տաշիր քաղաքում` դպրոցի փողոցի թիվ 13 շենքի տանիքը, Խանջյան փողոցում 1 ծառ, Վան թաղամասում 3 էլ. սյուն, Նորաշեն գյուղի դպրոցի տանիքը, Պաղաղբյուր, Կաթնառատ, Նովոսելցովո գյուղերի էլ. սյուները:

Քաղաքապետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով:

Գուգարքի տարածքշրջանի Շահումյան եւ Արջուտ գյուղերում վնասվել են 8 տների տանիքներ:

Քաղաքապետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով:

Սպիտակ քաղաքի զբոսայգում ընկել է 3 ծառ, Լուսավորիչ փողոցում վնասվել է 2 տան տանիք: Արեւաշող գյուղում ընկել է ծառ, Գեղասարում, Գոգարանում, Շենավանում, Շիրակամուտ, Սարամեջ եւ Քարամեջ գյուղերում վնասվել են շենք-շինությունների տանիքներ:

Սարալանջ եւ Սարահանթ գյուղերում` 5-ական, Կաթնաջուր գյուղում` 10, Լուսաղբյուր գյուղում` 2 տան տանիք, Մեծ Պառնի գյուղում` դպրոցի տանիքը, 2 էլ. սյուն եւ 1 տան տանիք, Ծաղկաբեր գյուղում` 4 շինության տանիք եւ 3 էլ. սյուն, Լեռնանցք գյուղում` 8 տան, 4 ավտոտնակի, 8 անասնագոմի տանիքներ, 8 էլ սյուն, եւ 10 ծառ, Ջրաշեն գյուղում` 15 տան, 12 անասնագոմի տանիքներ եւ 3 էլ. սյուն, Խնկոյան, Լեռնավան եւ Հարթագյուղ գյուղերում` 4 էլ սյուն:

Քաղաքապետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով:

Քամու հետեւանքով շրջվել են էլ. սյուներ, ինչի հետեւանքով հոսանքազրկվել են Տավուշի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրեր:

Հոսանքազրկվել է Շիրակի մարզում` 4, Արագածոտնի մարզում` 28, Տավուշի մարզում` 13, Կոտայքի մարզում` 19 եւ Լոռու մարզում 22 գյուղ:

Լոռու մարզում վնասվել է նախնական տվյալներով 165 շենքերի եւ շինությունների տանիք, գրանցվել է ծառերի տապալման 30 եւ գազատար խողովակների վնասման 5 դեպք:

Արագածոտնի մարզում վնասվել է նախնական տվյալներով 81 շենքերի եւ շինությունների տանիք, վնասվել է 9 էլ. սյուն եւ շրջվել 1 ծառ:

Տավուշի մարզում վնասվել է նախնական տվյալներով 11 շենքերի եւ շինությունների տանիք եւ շրջվել 3 ծառ:

Կոտայքի մարզում վնասվել է նախնական տվյալներով 35 շենքերի եւ շինությունների տանիք եւ շրջվել 1 ծառ: