Նավթի համաշխարհային գները տատանվում են. Brent տեսակի նավթը նախօրեին կտրուկ անկումից հետո այսօր բարձրանում է, իսկ WTI տեսակի նավթի գները շարունակում են չափավոր անկում գրանցել՝ ԱՄՆ-ում նավթի առեւտրային պաշարների վերաբերյալ վատ տվյալների ֆոնին:

Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,18 տոկոսով՝ հասնելով 45,24 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,43 տոկոսով՝ հասնելով 41,57 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: