Ամերիկացի զինվորական խորհրդականներն օգնում են քուրք ապստամբներին՝ Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուքը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ը:
«Նրանց մեծ մասը չի գտնվում անմիջապես ճակատի գծում եւ աշխատում է ուղիղ հրամանատարների հետ: Կա նաեւ խորհրդականների խումբ, որն աշխատում է Սինջար լեռան վրա եւ օգնում առավել արդյունավետ ավիահարվածների համար թիրախների ընտրության հարցում»,-ասել է նա:
Քուքի խոսքով, քրդերին օգնում են նաեւ այլ երկրների մասնագետներ:





























