Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, նոյեմբերի 12-ին, ժամը 23.05-ին ահազանգ է ստացվել, որ Արաբկիրի 39-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերի եւ դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է 62-ամյա Խ. Հ.-ի դին:





























