Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործի շրջանակներում անցկացված քիմիական փորձաքննության արդյունքների համաձայն սկանության մեջ կասկածվողները տանը հերոինի եւ հաշիշի պաշարներ են պահել, գրում է «Կոմերսանտը»:

«Իմ պաշտպանյալի ձերբակալման ժամանակ արյան եւ եղունգներից նմուշներ են վերցրել, սակայն թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել: Այսպիսով, քննությունը որեւէ հիմք չունի հայտարարելու, թե նա կախում ունի թմրամիջոցներից: Հերոինը կարող էին բնակարանում թողնել սեփականատերերը եւ բազմաթիվ հյուրերը, որոնք եղել են այնտեղ: Վերջապես ես չեմ բացառում, որ թմրամիջոցները դիտավորյել են նետել այնտեղ»,-հայտարարել է գործով կասկածյալ Զաուր Դադաեւի փաստաբան Շամսուդին Ցակաեւը: