Այս փուլում ոչ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչները, ոչ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի փորձագետները չեն մասնակցում Եգիպտոսում ռուսական A321 օդանավի աղետի հետաքննությանը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
ՀԴԲ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ Եգիպտոսի եւ Ռուսաստանի քննիչների կողմից հաստատում չեն ստացել փորձաքրեագիտական աջակցություն ցուցաբերելու իրենց առաջարկին:
ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդում նշել են, որ իրենց ծառայության աշխատակիցները օգնել են եգիպտոսցի քննիչներին՝ խորհուրդներ տալով հեռախոսով, սակայն դա պաշտոնական բնույթ չի կրել:





























