Թաիլանդի հարավում պայթյունից 4 մարդ է մահացել, հաղորդել է տեղի ոստիկանության ղեկավար Տանոնգսակ Վանսուպհան:
Նշվում է, որ ռումբը տեղադրված է եղել Պատանի նահանգի Կհոկ Պհո շրջանի անցագրային հենակետերից մեկում: Այս շրջանը բնակեցված է հիմնականում մահմեդականներով, որտեղ գործում են բազմաթիվ ապստամբական խմբավորումներ: Նրանք պայքարում են շրջանի անկախության կամ ավելի լայն ինքնավարության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























