Ղրղզստանի դատախազությունը մտադիր է բողոքարկել նախօրեին առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, որով դատավորն արդարացրել էր ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Ահմադբեկ Քելդիբեկովին, որին մեղադրում էին հարկային ծառայության պետ եւ խորհրդարանի խոսնակ լինելու տարիներին պաշտոնական լիազորությունները չարաշահելու  մեջ։

Նախօրեին Բիշքեքի շրջանային դատարանը որոշում էր կայացրել խորհրդարանի նախկին պատգամավոր Ահմադբեկ Քելդիմեկովի գործով՝ նրան անմեղ էր ճանաչելով հանրապետության հարկային ծառայությունում աշխատելու տարիներին կոռուպցիոն մեխանիզմ մշակելու մեղադրանքով։

Ավելի վաղ դատարանը կարճել էր այս դրվագով անցնող եւս մեկ այլ գործ։ Սակայն դատարանը Քելդիբեկովին մեղավոր է ճանաչել պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ եւ տուգանել է նրան 3 մլն սոմով (42 հազար դոլար), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։