Հունաստանի տնտեսական քաղաքականության կառավարական խորհուրդը հնարավոր է համարում մինչեւ շաբաթ օրը վարկատուների հետ համաձայնության գալ բոլոր վիճելի հարցերի շուրջ եւ ենթադրում է, որ դրա համար կան բոլոր պայմանները։ Խորհուրդը փոխվարչապետ Յաննիս Դրագասակիսի ղեկավարությամբ նախօրեին քննարկել է բանակցությունների ընթացքը եւ նշել դիրքորոշումների մերձեցման կարեւոր քայլերը, որոնք արդեն արվել են, եւ պլանավորել հետագա գործողությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ կիրակի կայանալու է Եվրախմբի աշխատանքային խմբի հեռախորհրդակցությունը, որի ընթացքում պետք է հավանություն տրվի 2 մլրդ եվրո տրանշի հատկացմանը։