Մեծ Բրիտանիան ԵՄ միակ երկիրն է, որը Թուրքիային ֆինանսական օգնություն է առաջարկել Սիրիայից եկող փախստականների հոսքը զսպելու համար, գրում է Guardian-ը։ Վալետայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵՄ առաջնորդները աֆրիկյան երկրներից ժամանած իրենց գործընկերների հետ քննարկել են ներկայիս միգրացիոն ճգնաժամը։ Պլանավորվում է, որ միգրացիայի հարցերով առաջիկա գագաթնաժողովում  ԵՄ-ն Թուրքիայի հետ կհամաձայնեցնի գործողությունների ընդհանուր պլանը, որով ԵՄ-ն 3 մլրդ եվրո ֆինանսական օգնություն կտրամադրի, ինչպես նաեւ կակտիվացնի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցություններն ու կարագացնի վիզայի չեղարկման ռեժիմը։

Թուրքիան ի հերթին պետք է պահպանի ընդհանուր սահմանը, բարելավի երկրում փախստականների կարգավիճակը, կանխի իր տարածքով փախստականների հոսքը ԵՄ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։