Ֆրանսիայի իշխանություններն այսօր վերահսկողություն են սահմանել իրենց բոլոր հարեւան երկրների սահմաններին։ Որոշումն ուժի մեջ կմնա մինչեւ դեկտեմբերի 13-ը։

ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը հայտնել է, որ սահմաններին վերահսկողություն է ապահովելու 30 հազար ոստիկան։ «Նրանց խնդիրը նոյեմբերի 13-19-ը շարժական ընտրական հսկողություն իրականացնելն է, որը ոչ մի կերպ չի սահմանափակի սահմանամերձ բնակիչների հնարավորությունները»,- ասել է նա, մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Անվտանգության միջոցառումները խստացվելու են աստիճանաբար՝ Փարիզում ՄԱԿ՝ կլիմայի  հարցերով համաշխարհային կոնֆերանսի (COP-21) մեկնարկի մոտենալուն համընթաց։

Միաժամանակ ՆԳ նախարարը նշել է, որ խոսքը չի գնում սահմանային անցակետերը փակելու մասին։ «Ի հեճուկս նրանց, ովքեր փորձում էին այս որոշումն օգտագործել ցածրորակ քարոզչության համար, մենք չենք փակելու մեր սահմանները։ Մենք սահմանային հսկողություն ենք սահմանում մեկ ամիս ժամկետով, որպեսզի կանխեն վտանգավոր մարդկանց մուտքը մեր երկիր»,- ասել է նա։