ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաման է ստորագրել Լիբերիայի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները չեղարկելու մասին։ Այս մասին ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
Կոնգրեսին հղված նամակում Օբաման նշել է 2003թ. քաղաքացիական պատերազմի ավարտից հետո ժողովրդավարության կառուցման ոլորտում Լիբերիայի գրանցած առաջընթացը։ ԱՄՆ նախագահը նաեւ գովել է քաղաքական, վարչական եւ տնտեսական ինստիտուտների զարգացումը, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմը Լիբերիայի դեմ պատժամիջոցներ էր սահմանել, քանի երկրի նախկին առաջնորդ Չարլզ Թեյլորին ու նրա համախոհներին ճանաչել էին որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության սպառնալիք։





























