ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Քալիֆորնիայում մահապատիժը հակասահմանադրական էր ճանաչվել պատիժն իրագործելը երկար ժամանակ ձգձգելու պատճառով։

Անցյալ տարի մահապատժի ենթարկվածներից մեկի փաստաբանը շահել էր դատը՝ պնդելով, որ Քալիֆորնիայում մահապատիժն իրականացնելու ձգձգումը հակասում է դաժան պատժի արգելքին, եւ հետեւաբար հակասում է սահմանադրությանը։

Սակայն վերաքննիչ դատարանը որոշել է, որ, չնայած այն հանգամանքին, որ շատերը Քալիֆորնիայում մահապատիժների համակարգը անարդյունավետ են համարում, այն համապատասխանում է դաշնային օրենքին, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Նախաձեռնող խմբի անդամները, որոնք դեմ են արտահայտվել պատժի գործող ընթացակարգին, առաջարկում են մահապատժի վճիռը կայացնելու եւ այն ի կատար ածելու միջեւ ընկած ժամկետը 30 տարուց կրճատել մինչեւ 10-15 տարի։