Նիգերիայի զինված ուժերն ավելի քան 60 մարդու են ազատագրել, հիմնականում՝ կանանց եւ երեխաների, որոնց «Բոկո Հարամ» խմբավորման զինյալները պատանդ էին պահում երկրի հյուսիս-արեւելքում:

Զինվորականները ռազմաօդային ուժերի օգնությամբ Բորնո նահանգի Բիտտա եւ Դամբոա քաղաքների միջեւ ընկած «Բոկո Հարամ»-ի ճամբարների ոչնչացման գործողություն են անցկացրել: Այս մասին գրում է France Presse գործակալությունը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, «Բոկո Հարամ» ծայրահեղական իսլամական խմբավորումն ակտիվորեն գործում է տարածաշրջանում: Խմբավորման անդամները դեմ են կրթության արեւմտյան մոդելին եւ ձգտում են ամբողջ երկրում շարիաթի կանոններ հաստատել: