ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նոյեմբերի 13-14-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ներկա կգտնվի «Ինչ, որտեղ, երբ» խաղի աշխարհի 13-րդ առաջնությանը, որին կմասնակցի 25 երկրի շուրջ 60 թիմ, այդ թվում` 2015 թվականի Հայաստանի առաջնության մրցանակակիր երեք թիմերը:
Հաջորդ տարի «Ինչ, որտեղ, երբ» խաղի աշխարհի առաջնությունը կանցկացվի Հայաստանում: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, լինելով 2016 թվականի աշխարհի առաջնության Կազմկոմիտեի համանախագահը, Թբիլիսիում պաշտոնապես կընդունի մրցաշարի կազմակերպման հերթափոխը:





























