Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղում դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ գյուղի դպրոցի մոտակայքում 12-րդ դասարանի աշակերտները վիճել են, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել է մասնակիցներից մեկին: Տուժողը որովայնի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Սկզբում նա փորձել է թաքցնել, որ վնասվածքն ստացել է դպրոցում տեղի ունեցած վեճի ժամանակ, սակայն հետաքննության ընթացքում պարզվել է իրականությունը:
Դեպքը տեղի է ունեցել դասերից հետո, նոյեմբերի 12-ի երեկոյան: Դանակահարողը եւս 12-րդ դասարանի աշակերտ է եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունից միջադեպի վերաբերյալ մեզ հետ զրույցում մանրամասներ չեն հայտնել, միայն հաստատել են տեղի ունեցածն ու հավելել, որ դանակահարող աշակերտը հանձնվել է ծնողներին, դանակն առգրավվել է:





























