9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը բանտից հանդես է եկել կոչով: Նա իր կոչը փոխանցել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ին, որտեղ խնդրել է այն հրապարակել որպես իր անունից մեր հայրենակիցներին ուղղված կոչ:
Հայկ Կյուրեղյանի կոչում ասվում է.
«Ինձ համար մեծ պատիվ կլիներ մասնակցել դեկտեմբերի 1-ի շարժմանը եւ դեկտեմբերի 1-ին լինել Ազատության հրապարակում։ Ես իմ զորակցությունը եւ ոգեւորությունն եմ հայտնում շարժմանը, հպարտանում եմ այդ օրը հրապարակ դուրս գալու պատրաստակամություն ունեցող իմ համաքաղաքացիներով։ Ինձ համար Հայաստանը հենց այդ շարժումն է եւ հենց այդտեղ հավաքված Հայաստանի քաղաքացիները։
Կեցցե՛ Նոր Հայաստանը:
Հայկ Կյուրեղյան»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2014թ. հունիսի 12-ին` Շանթ Հարությունյանի եւ ընկերների, այսպես կոչված, «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը, դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Հայկ Կյուրեղյանը սեպտեմբերի 15-ին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:





























