ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 13-ին, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենքներ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել են մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Ըստ այս փոփոխությունների, քաղաքացիները հնարավորություն կստանան հանրավքեի եւ այլ ընտրությունների ժամանակ քվեարկել նաեւ նույնականացման քարտերով։





























