Անձրեւների հետեւանքով Բաքվի Միջազգային ավտոկայարանի շրջանում սողանքներն ընդլայնվել են: Այս մասին հաղորդում է ANS Press-ը:

Տեղեկությունների համաձայն, մեծ ճեղքեր են գոյացել շենքի երկրորդ հարկում, որտեղ երկրի տարբեր շրջաններ ուղեւորվող ավտոբուսների կայանատեղիներն են:

Համապատասխան ծառայությունները շենքի ամրացման աշխատանքներ են կատարում: Բետոնե ամրակցման արդյունքում հաջողվել է նվազեցնել փլուզման վտանգը: