Անթալիայում անցկացվելիք G-20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Թուրքիա մեկնած Սաուդիան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզը 400 զրահապատ շքեղ մեքենա է վարձել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սաուդիան Արաբիայի թագավորին Անթալիայի օդանավակայանում դիմավորել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ եւ ուղղաթիռների ուղեկցությամբ նրան ճանապարհել Անթալիայի ամենաշքեղ հյուրանոցը։
Սաուդիան Արաբիայի թագավորը Թուրքիայում իր թիկնապահների ու աշխատակազմի տեղափոխման համար վարձել է 500 հազարից մեկ մլն արժողություն ունեցող 400 զրահապատ շքեղ մեքենաներ։
Սաուդիան Արաբիայի թագավորը մասնակցելու է Անթալիայում նոյեմբերի 15-16-ին անցկացվելիք G-20-ի գագաթնաժողովին։































