Քրդական Փեշմերգայի ուժերն այս գիշեր Իրաքի հյուսիսում իրենց վերահսկողությունն են հաստատել Սինջար քաղաքի վրա եւ գրավել քաղաքապետարանի շենքը։ Այս մասին հայտնել է Իրաքի Քրդստանի անվտանգության խորհուրդը, փոխանցում է «Ալ Ջազիրա»-ն։ 

Քրդական ուժերը բոլոր կողմերից շղթայել են Սինջարը եւ սկսել են ոչնչացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին։

Ինչպես տեղից հայտնում է «Ալ Ջազիրա»-ի թղթակիցը, քրդական ուժերը շրջափակել են Սինջարը եւ հայտարարել, որ քաղաքի հարավում գտնվող Սինջարի ճամբարն անցել է իրենց հսկողության տակ։ Ճամբարը դեպի Մոսուլ ճանապարհին կարեւոր դիրք է ապահովում քրդերի համար։