Մյանմարում ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ընդդիմադիր «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցությունը մեծամասնություն է ստացել երկու պալատներում, ինչը թույլ է տալիս նմրան իր թեկնածուն առաջադրել նախագահական ընտրություններում:
Ընտրություններում հիմնական մրցակիցներ են եղել ընդդիմադիր «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցությունը եւ իշխող Միութենական համագործակցության եւ զարգացման կուսակցությունը: Ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է եղել ժողովրդավարական կառավարություն ձեւավորելու հնարավորության վրա, որը, հաղթանակի դեպքում, կունենան Նոբելյան մրցանակակիր եւ քաղբանտարկյալ Աուն Սան Սու Չժիի կողմնակիցները: Ինքը՝ Նոբելյան մրցանակակիրը, չի կարողացել թեկնածու առաջադրվել՝ իր զավակների բրիտանական քաղաքացիության պատճառով:





























