Հնդկաստանի հարավային Թամիլանդու նահանգում հեղեղի զոհերի թիվը հասել է 48-ի։ Այս մասին հայտնում է NDTV-ն։ Ավելի վաղ հաղորդվում էր 27 զոհի մասին։

Հորդառատ անձրեւներն արդեն 5-րդ օրն է՝ չեն դադարում նահանգի վարչական կենտրոն Չեննաի քաղաքում։ Երկաթգծերի հեղեղման պատճառով Չեննաիի կայարանից չեն մեկնում գնացքները։ Քաղաքում փակ են ուսումնական հաստատությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Թամիլանդուի ափերին՝ Բենգալյան ծոցի վրա, նոյեմբերի 9-ին ցածր մթնոլորտային ճնշում է հաստատվել՝ առաջ բերելով հորդառատ անձրեւներ եւ հեղեղներ։