Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայկական զինված ուժերի 2 ժամկետային զինծառայողների՝ Վահե Վարդգեսի Վանոյանի եւ Միքայել Առաքելի Թորոսյանի սպանության դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2015թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետեւանքով գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից մահացել են մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Վահե Վարդգեսի Վանոյանը եւ Միքայել Առաքելի Թորոսյանը:

Կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու նպատակով,  ապօրինաբար երկու եւ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Վ.Վանոյանի եւ Մ.Թորոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին հայտնում ենք մեր խորին ցավակցությունները: