Սյունիքի մարզի Լծեն գյուղի տներից մեկի հացատանն այսօր՝ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան, տղամարդու դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում:

Լծենի գյուղապետ Հրահատ Նիկոլյանը NEWS.am-ին հայտնեց, որ կախվածը 50-ամյա Բենիկ Հարությունյանն է, որը վերջին շրջանում վարձով բնակվում էր Սիսիան քաղաքում: