Ուկրաինան վերջնականապես հրաժարվել է Ռուսաստանից ներկրվող էլեկտրաէներգիայից: Այս մասին ասված է «Ուկրէներգո» պետական ընկերության տարածած հաղորդագրությունում: Երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկն ամբողջությամբ բավարարվելու է սեփական հզորությունների հաշվին:
Երկրի իշխանությունները կարողացել են ռուսական էլեկտրաէներգիայից հրաժարվել 750 կՎ հզորությամբ Ռովնո-Կիեւ էլետրահաղորդման գծի շինարարությունն ավարտին հասցնելուց հետո: Այս ուղին Ռովենի ԱԷԿ-ը կապում է Կիեւին:
Նոր ԷՀԳ-ն թույլ կտա սեփական էլեկտրականությամբ ապահովել Կիեւի, Չերկասի, Ժիտոմիրի եւ Չերնիգովի մարզերը:





























