Նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերվանից սկսված ուժեղ քամու պատճառով մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել է ծառերի տապալման 4 դեպք:
Հայաստանի ՏԿԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դրանցից ամենամեծը տեղի էր ունեցել նոյեմբերի 12-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Ազատության պողոտայում, ուր բարդին թեքվել էր ճանապարհի երթեւեկելի մասի վրա:
Ահազանգով դեպքի վայր ժամանած Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի եւ ՀՀ ՏԿԱԻ նախարարության համապատասխան կառույցների համագործակցության արդյունքում կարճ ժամանակով փակված ճանապարհից հեռացվել են ճյուղերը, որից հետո վերականգնվել է երթեւեկությունը:
Տապալված ծառերի հարեւանությամբ գտնվող բոլոր փողոցները երթեւեկելի են: Ծառերի տապալման հետեւանքով ոչ ոք չի տուժել:





























