Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գտնվող՝ հայրական տան տանիքը վնասվել է նոյեմբերի 12-ի ուժեղ քամուց: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց Արամ Հարությունյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Նրա խոսքով` տանիքը պոկվել, ընկել է, վնասի չափերը ճշտվում են:
Հիշեցնենք, որ նախորդ օրվա ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել մարզերում՝ հատկապես Լոռու, Արագածոտնի: Պոկվել են տան տանիքներ, էլեկտրասյուներ, համայքներից շատերը դեռ հոսանքազրկված են:





























