«Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալներից եւս երկուսն այսօր՝ նոյեմբերի 13-ին, դադարեցրել են հացադուլը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քրեակատարողական վարչությունից:

Այժմ մնացել է միայն մեկ հացադուլավոր:

Հիշեցնենք, որ առաջինը հոկտեմբերի 30-ին հացադուլ էր հայտարարել 6,5 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը՝ բողոքելով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի որոշումների դեմ: Նրան էին միացել եւս 7 դատապարտյալ: