Լոռու մարզի Կուրթան գյուղում սպանված 16-ամյա Վարդան Գեւորգյանի ընտանիքի անդամների եւ գործով մեղադրյալի միջեւ առաջիկայում առերեսում է լինելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կուրթանի գյուղապետ Մհեր Գեւորգյանը:
«Առերեսում պետք է լինի երկու կողմի հարազատների միջեւ, որից հետո էլ ամենայն հավանականությամբ նախաքննությունը կավարտվի»,- ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 28-ին որովայնի շրջանում ծակած-կտրած վերքերով Ստեփանավանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Կուրթան գյուղի բնակիչ, 16-ամյա Վարդան Գեւորգյանը, որը հվանդանոցի ճանապարհին մահացել էր:
Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր Կուրթան գյուղի բնակիչ Սեյրան Գեւորգյանը: Նա խոստովանել էր, որ դեպքի օրը՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինքն է իր կողմից օգտագործվող դանակով հարվածել Վարդան Գեւորգյանին:
Սեյրան Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:
Սեյրան եւ Վարդան Գեւորգյանը բարեկամներ էին, բնակվում էին նույն թաղամասում:





























