Իրաքի մայրաքաղաք Բաղդադի թաղամասերի մեկում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով առնվազն 17 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը վիրավորվել է: Այս մասին հաղորդում է SkyNews Arabia հեռուստաալիքըԼ
Տեղեկությունների համաձայն, մահապարտն իրեն պայթեցրել է մզկիթի մուտքի մոտ:
Այսօր ավելի վաղ երկու պայթյուն էլ տեղի էր ունեցել մայրաքաղաքի Մադինաթ էս-Սադր եւ էլ-Հուսեյնիա թաղամասերում: Ուժայինների տեղեկացմամբ, պայթուցիկ սարքեր են գործի դրվել: Զոհերի ու տուժածների թվի մասին տեղեկություններ չկան:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, երկրում գործող ծայրահեղական որեւէ խմբավորում առայժմ չի ստանձնել ահաբեկչությունների պատասխանատվությունը:
Իրաքին աջակցության ՄԱԿ-ի առաքելության տվյալներով, միայն հոկտեմբերին Իրաքում չդադարող բռնությունների զոհ է դարձել 714 մարդ, 1269 հոգի տուժել է:





























