Չինաստանի արեւելյան Չժենցզյան նահանգում սողանքի զոհերի թիվը հասել է 6-ի, 31 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Միջադեպը տեղի էր ունեցել անցյալ գիշեր Լիշույ գյուղում։ Հողակույտերի տակ հայտնվել էր 20 տուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Իշխանությունները սկսել են գյուղերի բնակչության տարհանումը։