Սան Ֆրանցիոսկոյի Union կենտրոնում տուրիստական ավտոբուսը հարվածել է հեծանվորդին, որից հետո բախվել մի քանի ավտոմեքենաների ու շինարարական կառուցվածքների, գրում է San Francisco Chronicle-ը:

Ոստիկանության տվյալներով, տուժել է առնվազն 20 մարդ, որոնց մի մասը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Չի ճշտվում, թե արդյոք նրանք ավտոբուսին ուղեւորներին են, թե եղել են հետիոտնային հատվածում գտնվողն մեքենաներում, հաղորդում է Gazeta-ն:

Դեպքի վայր են ժամանել օպերատիվ ծառայությունների ներկայացուցիչները, 16 տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

Վթարի պատճառները պարզվում են: Ականատեսների խոսքով, ավտոբուսը երկու թաղամաս ընթացել է շատ բարձր արագությամբ, որից հետո բախվել է հրապարակում կանգնած մեքենաներին: