Էջմիածին  քաղաքում այսօր՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Գիշերը Էջմիածին քաղաքի Զորավար Անդրանիկ Պետրոզավոդսկ փողոցների խաչմերուկում  նույն քաղաքի բնակիչ բնակիչ 29-ամյա Արա Գ.-ն իր Toyota մակնիշի  մեքենայով վթարի է ենթարկվել, որի հետեւանքով մեքենայում գտնվող մայրը՝ Սվետլանա Գրիգորյանը մահացել է,  իսկ  ինքն ու հայրը տեղափոխվել են հիվանդանոց։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ինչպես հայտնել էր shamshyan.com-ը, վթարը տեղի է ունեցել հիվանդանոց մեկնելու ճանապարհին։ Սվետլանա Գրիգորյանի  ինքնազգացողությունը վատացել էր, եւ ամուսինն ու որդին նրան տեղափոխում էին հիվանդանոց, սակայն մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին։