Նորվեգիայի կառավարությունը խստացնում է իր երկրի տարածքում ապաստան տրամադրելու կարգը։

Մասնավորապես կառավարության կայքում նշվում է, որ փախստականների հոսքը կրճատելու համար մի քանի նոր միջոցներ են ձեռնարկվում, այդ թվում՝ կակցարաններում ապրող անձանց նպաստների կրճատում, փախստականի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ բնակության ժամկետի երկարացում, ընտանիք ստեղծելու եւ ընտանիքի հետ վերամիավորվելու հնարավորությունների սահմանափակում։

Դրանից բացի, այլ երկրներում արդեն կեցության իրավունք ստացած մարդկանց դիմումները կմերժեն, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։