Մի քանի տասնյակ հազար մարդ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում մասնակցել են հակակառավարական բողոքի ակցիայի, որը կազմակերպել էին արհմիություններն ու իրավապաշտպանները։

Ցուցարարները բողոքում են աշխատանքային եւ գյուղատնտեսական բարեփոխումների, ինչպես նաեւ 2017թ.-ից պատմության նոր միասնական դասագրքերի օգտագործման դեմ։ Ցուցարարները որոշ շրջաններում բախումների մեջ են մտնել ոստիկանության հետ, սակայն տուժածների մասին տեղեկություններ չկան, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Հարավկորեական արհմիությունները մասնավորապես դժգոհ են երկրի աշխատանքային օրենսդրությունը փոխելու իշխանությունների որոշումից, որը ընկերությունների համար կհեշտացնի աշխատակիցներին ազատելու գործընթացը։