ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին արդեն կես ժամ է՝ Վիեննայի «Իմպերիալ» հյուրանոցում հանդիպում են անցկացնում։ Այնուհետեւ հանդիպումը կշարունակվի ենթադրաբար ավելի լայն մասշտաբով։
Դրանից հետո Լավրովն ու Քերրին կմասնակցեն Սիրիայի հարցով բազմակողմ հանդիպմանը։
Ավելի վաղ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Քուրցը հայտնել էր, որ Փարիզի ահաբեկչություններն իրենց ազդեցությունը կունենան բանակցությունների վրա, բայց դրանց անցկացումը հարցականի տակ չէ։





























