Beeline-ը եւ Յունիբանկը կտրամադրեն վարկավորման բացառիկ պայմաններ Beeline գրասենյակներում բրենդային հեռախոսներ եւ պլանշետներ ձեռք բերելու համար:
Բանկի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համագործակցության շրջանակում Beeline Smart Pro սմարթֆոնը եւ Beeline Tab Pro պլանշետը հասանելի են առանց կանխավճարի եւ տարեկան տոկոսադրույքի: Երկու սարքավորումներն էլ կարելի է ձեռք բերել ապառիկ տարբերակով, 12 ամիս ժամկետով, 4990 դրամ ամսական վճարի դիմաց:
Սմարթֆոնի գնորդներն երկու ամիս շարունակ կարող են իրականացնել անսահմանափակ թվով անվճար զանգեր Beeline բջջային ցանցի ներսում եւ կստանան 1Գբ ծավալով բջջային ինտերնետ առանց արագության սահմանափակման եւ facebook.com, ok.ru եւ vk.com սոցիալական ցանցերից անսահամանփակ օգտվելու հնարավորություն:
Պլանշետի գնորդները կստանան 5 Գբ ծավալով գերարագ ինտերնետ եւ մեկ ամիս անվճար բաժանորդագրություն «Infinity 512» սակագնային փաթեթին:
«Beeline-ը շարունակում է հոգ տանել հաճախորդների հարմարավետության մասին` ձգտելով առաջարկել առավելագույնս ձեռնտու գներ եւ պարզ ու հարմար պայմաններ: Unibank-ի հետ համատեղ նախաձեռնության շնորհիվ մեր բաժանորդներն այլեւս կարիք չունեն մտածելու կանխավճարի եւ տոկոսադրույքների մասին: Այժմ, Beeline գրասենյակներում ապառիկով գնումները նույնպես դարձել են պարզ եւ հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Beeline-ի հետ երկարաժամկետ եւ արդյունավետ համագործակցության շնորհիվ մենք կարողացանք հաճախորդներին առաջարկել նոր ակցիա, որի շրջանակում Յունիբանկը ներկայացնում է ապառիկ վարկավորման շահավետ պայմաններ. 0% կանխավճար, 0% տոկոսդրույք, 0% միջնորդավճար: Վարկային հայտի պատասխանը հաճախորդին տրվում է մեկ րոպեի ընթացքում: Շահավետ պայմանները նշանակալիորեն բարձրացնում են սպառողական վարկավորման հասանելիությունը բնակչության լայն շերտերի համար, ինչը համահունչ է Յունիբանկի ռազմավարությանը: Այսօր Յունիբանկը սպասարկում է մոտ 300 հազար հաճախորդի եւ հանդիսանում է POS եւ կանխիկ վարկավորման ոլորտների առաջատարներից մեկն է», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:





























