Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին լքել է «Իմպերիալ» հյուրանոցը, որտեղ այսօր՝ նոյեմբերի 14-ին,ընթանում է Սիրիայի հարցով բազմակողմ բանակցությունները:

Նախարարը ոչ մի մեկնաբանություն չի արել, չինական պատվիրակությունում եւս հրաժարվել են պարզաբանել ՉԺՀ ԱԳ նախարարի հեռանալու պատճառը:

Վիեննայում Սիրիայի հարցով միջազգային հանդիպումը մեկնարկել է այսօր: Բանակցություններին մասնակցում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Իրանի եւ այլ տարածաշրջանային դերակատար երկրների, ինչպես նաեւ ԵՄ-ի, Արաբական պետությունների լիգայի եւ Իսլամական համագործակցության կազմակերպության ներկայացուցիչները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: