ՀՀ ընտրական օրենսդրության պահանջներին համապատասխան նոյեմբերի 14-ին կայացել են 2015 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի համար ձևավորված բոլոր 1997 տեղամասային հանձնաժողովների առաջին նիստերը:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2015 թվականի նոյեմբերի 16-ից կմեկնարկեն ձևավորված տեղամասային հանձնաժողովների անդամների համար նախատեսված հանրաքվեի անցկացման վերապատրաստման դասընթացները: