Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ, Չուքուրովայի նախկին քաղաքապետի թեկնածու Հիլմի Բարդաքչըն «սելֆի» է արել քուրդ զինյալների կողմից սպանված զինվորականի թաղմանը։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում մեծ արձագանք է գտել «Ազգայնական շարժում» կուսակցության անդամի «սելֆին» թուրք զինվորականի թաղմանը։ Սոցկայքերում թուրք օգտատերերը հայհոյանքներ են գրել Հիլմի Բարդաքչըի նկարի տակ, որտեղ նա հեռախոսով «սելֆի» է անում թաղման արարողության ժամանակ։





























