Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվանի շրջանում 12 օր տեւած փողոց դուրս գալու արգելքը հանվել է։
Թուրքական Diken կայքի փոխանցմամբ՝ Սիլվանից ժանդարմերիայի հատուկ նշանակության ջոկատներն ու մյուս զինվորական ստորաբաժանումները դուրս են եկել։ Քաղաքացիները փողոցներում հայհոյել են զինվորներին, որից հետո քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամները զինվորներին ուղեկցել են մինչ քաղաքի ելքը՝ ապահովելու նրանց անվտանգ հեռացումը քաղաքից։
Նշենք, որ Սիլվանում փողոց դուրս գալու արգելքի ընթացքում զինվորականերն ու ոստիկանները կրակել են քաղաքացիական անձանc ու տների ուղղությամբ։ 12 օրվա ընթացքում սպանվել է 10 քաղաքացի, 4 ոստիկան եւ 4 զինվորական։





























