Ֆրանսիայի առաջնորդները միշտ հայտարարել են, որ սիրիական խնդրի հիմքում Բաշար Ասադն է, բայց աստիճանաբար նրանք կարող են փոխել իրենց կարծիքը, գրում է Financial Times-ը՝ Փարիզի ահաբեկչությունների մասին իր հոդվածում:

Ֆրանսիան Սիրիայում ջիհադիստների դեմ պայքարն սկսել է սեպտեմբերին եւ արդեն մի քանի ամիս է ռմբակոծում է նրանց Իրաքում: Բայց շատ քիչ հավանական է, որ Օլանդը հետ կանչի իր զորքերը ԻՊ-ի դեմ պայքարից: Հակառակը, մոտ ժամանակներս հնարավոր է ռազմական գործողությունների սաստկացում:

Շատերը մեծ ուշադրությամբ սպասում են Ֆրանսիայում դեկտեմբերին կայանալիք տեղական ընտրություններին: Հարցումները ցույց են տալիս, որ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը կարող է հաղթել Հյուսիս-Պա դե Կալե շրջանում, իսկ նրա զրամուհի Մարիոն Մարեշալ Լեպենը հարցումների արդյունքում առաջատար է Պրովանսում:

«Ազգային ճակատը», որը միշտ դեմ է հանդես եկել մահմեդականների ներգաղթին եւ պահանջել է վերականգնել սահմանային վերահսկողությունը, կարող է բարձրացնել իր վարկանիշը: Այդ գաղափարները նախկինում էլ է հնչել երկրի քաղաքական բառապաշարում նույնիսկ ավելի չափավոր աջ կենտրոնամետ ուժերի կողմից:

Այս հարձակումներից հետո Եվրոպան կարող է որոշել կենտրոնացնել իր ուշադրությունը ջիհադիստների դեմ հաղթանակ տանելու վրա՝ հետաձգելով երկրորդական նպատակները, ինչպիսին է Բաշար Ասադի ռեժիմի տապալումը: